27 01 2022

Վահան Քերոբյանն առանց QR կոդը ցույց տալու է մասնակցել Սուրեն Պապիկյանի հարսանիքին



Ես որտեղից իմանամ, դա ճիշ՞տ է, թե՞ ոչ։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինքը տեղյա՞կ է՝ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին QR կոդ ցույց տվե՞լ է, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է հարցին՝ իսկ ինքը ցուկց տվե՞լ է, Քերոբյանը պատասխանեց․ «Ես դրանից երկու օր առաջ հրապարակային պատվաստվել էի և դրա մասին բոլորը գիտեն, իմ ցույց տալու իմաստը բացարձակ չկար»։

Լրագրողների պնդմանը, որ պարտավոր էին պահանջել, նախարարը նշեց․ «Ճիշտն ասած՝ չեմ հիշում, բայց էդ թեմայով էլ չխոսենք էլի»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ