Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի հրաժարականին և դրան հետևող գործընթացներին նախ նշեց, որ հրաժարականն իրենից առաջացնելու է կոնկրետ քաղաքական գործընթացներ։ Նրա խոսքով երբ յոթօրյա ժամկետը լրանա, և նախագահն օրինակ հետ չվերցնի իր կողմից ներկայացված դիմումը, այդ ժամանակվանից գործելու է նախագահի թեկնածու առաջադրելու հնգօրյա ժամկետ։
«Թեկնածու կարող է առաջադրել ԱԺ-ի ¼-ը, հետևաբար նախագահի թեկնածու առաջադրելու գործիքակազմ ունի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Ընդդիմությունում այս հարցի վերաբերյալ քննարկումներ տեղի կունենան»,-նշեց Արամ Վարդևանյանը։
Արամ Վարդևանյանը նաև ընդգծեց, որ Արմեն Սարգսյանն այս 4 տարիների ընթացքում այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին լուռ կերպով աջակցել է , և որ 4 տարիները ցույց տվեցին, որ հանրապետության նախագահն առավելապես դժգոհում էր իր լիազորություններից՝ առանց ամբողջությամբ իրացնելով իր լիազորությունները։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը