Դեկտեմբերի 31-ին եկանք այստեղ, ցրտին կանգնեցինք, ոչ մեկ չիջավ մեզ տեսնի, հիմա ինչքան պետք է այստեղ կկանգնենք: Այս մասին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ռազմագերիներից մեկի մայրը: Նրա խոսքով՝ նախքան ընտրությունները իշխանությունները գալիս, համոզում էին, որ իրենց ընտրեն, ընտրել են, բայց հիմա հույս էլ չունեն: Հիշեցնենք, որ Շիրակցի գերիների հարազատները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում. Նրանք կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց որդիներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը