Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցում աշակերտների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ դասարանների ջեռուցման վատ վիճակի։
Yerevan.Today-ի նկարահանող խումբը Բարձրաշենի դպրոցում տեղում ծանոթացել է ինչպես ջեռուցման պայմաններին, այնպես էլ դպրոցում մեղմ ասած անմխիթար սանիտարահիգենիկ վիճակին։
«Խոստացել են երկու տարի առաջ կվերանորոգեն, գումարը կա, բայց մինչ օրս որևէ խոստում չեն կատարել»,-ասում է ծնողներից։
Տեսանյութում երևում է, որ երեխաների համար գոնե նվազագույն պայմաններն ապահովված չեն լվացվելու, հիգիենայի հետ կապված հարցերի համար։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը