10 12 2021

Վստահ եմ, որ գերիների հարազատներին նաև շանտաժի են ենթարկում․ Արա Զոհրաբյանը՝ իշխանության մասին



Առաջին հերթին գերին մեր ՀՀ քաղաքացին է, որը գնացել է պատերազմի մասնակցելու, դու նախ բոլոր գերիներին ապահով բեր այստեղ, այդքան ողնաշար ունեցիր քո գերիներին, քո հայրենակիցներին բեր Հայաստան, հետո այստեղ քո ներքին դատարանում այդ հարցը կլուծես՝ ով էր մեղավոր, ով՝ ոչ։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազատագրական շարժման ղեկավար Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով գերինբերի վերաբերյալ իշխանական իրարամերժ հայտարարություններին։

«Պարզ է չէ՞, որ իրենք գերիների ծնողների հետ խոսելիս ուրիշ բան են ասում։ Ասում են այն, ինչ հաճելի է գերիների ծնողներին, այդ հարցում որևէ մեկը չի կասկածում։ Ավելին ասեմ՝ ես վստահ եմ, որ իրենց նաև շանտաժի են ենթարկում և ասում, որ եթե ակտիվանան, իրենց երեխաներին այնտեղ կտանջեն»։

Ավելին՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ