09 12 2021

իշխանությունը փորձում է առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը ներկայացնել կենցաղային մակարդակով․ պատգամավոր



«Ովքեր ասում են, որ սահմանային անվտանգությունը 100 տոկոսով ապահովված է, կա՛մ խորը պատկերացումներ չունեն, թե ինչ է իրենից ներկայացնում առաջնագիծը, կա՛մ հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեն։ Մենք երկու խնդիր ունենք։ Առաջին խնդիրը հիմնական բնագծերի ձևավորումն է, որը ենթադրում է սոցիալ-կենցաղային պայմանների ապահովում, անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որը հնարավորություն կտար և՛ թիկունքային ապահովման մատակարարումներ իրականացնել, և՛ սպառազինության առումով։Եվ ունենք երկրորդ խնդիրը Ինձ համար ակնհայտ է, որ հետպատերազմական իրավիճակի նոր իրողությունները ստիպում են Հայաստանին և Արցախին կտրուկ վերանայումներ իրականացնել առաջնագծում իրականացվող ծառայության հարցում, որն առ այս պահը չի իրականացվել»,-այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում։

Պատգամավորի խոսքով  իշխանությունը և որոշ շրջանակներ նպատակային ձևով փորձում են առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, տեխնիկական կահավորումը ներկայացնել կենցաղային մակարդակով։

«Օրինակ վրանները բուտկաներով փոխարինելու տեսանկյունից կամ փորձում են ցույց տալ, որ եթե մեկ դիրքում կան բետոնե պատնեշներ, ապա նշանակում է՝ մենք ամուր դիրքեր ունենք»,-ասաց  Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ