Քիչ առաջ ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը՝ Ադրբեջանում գտնվող գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ ֆեյսբուքյան էջից:
«Հանդիպմանը մասնակցել են հարազատներից 10 հոգի, այդ թվում՝ զինծառայողների մայրեր: Հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով:
Համաձայն պայմանավորվածության՝ այլ մանրամասներ չեն ներկայացվում»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ երեկ սկանդալային տեսագրություն էր տարածվել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը