08 12 2021

Մեզ ասում էին՝ քանի որ ընդդիմությունը փակել է փողոցները, դրա համար ձեր զավակներին չենք որոնում. Արսեն Ղուկասյան

Մեզ ասում էին՝ քանի որ ընդդիմությունը փակել է փողոցները, դրա համար ձեր զավակներին չենք որոնում. Արսեն Ղուկասյան

Նախորդ տարի, երբ մայրաքաղաքում տեղի էր ունենում ընդդիմադիրների փողոցային պայքարը, միևնույն ժամանակ զինծառայողների հարազատները Արցախում մասնակցում էին որոնողական աշխատանքներին։ Անհետ կորած զինածառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը խորհրդարանի շենքի մոտ հայտարարեց, որ որոշ ժամանակ անց դադարեցին որոնողական աշխատանքներն ու երբ հետարքրքվել են՝ պատճառների մասին, տարբեր գերատեսչությունից հայտնել են, որ ընդդիմադիրների պատճառով դադարել են աշխատանքերը, որից հետո հարազատները պահանջել էին դադարեցնել պայքարը։

«Մեզ ասում էին՝ քանի որ քաղաքական վիճակը լարված է, մայրաքաղաքում ցույց է, ընդդիմությունը փակել է փողոցները, դա նպաստում է, որ որոնողական աշխատանքերը չգնա։ Մենք էլ միամիտ ծնողներս, ասեցինք՝ թարգեք, թող երեխեքին բերեն, հետո ինչ ուզում եք ասեք։ Տարբեր գերատեսչություններից էին ասում՝ ոչ միայն Արցախի, նաև Հայաստանի։ Եղել է, որ մեզ շաբաթներով որոնողական աշխատաքներին թույլ չեն տվել մտնենք։ Մեզ ոնց որ «քսի» տային իրենց վրա, որ ասենք ցույց չանեն, մենք էլ գնանք, որ թուրքը թողի որոնողական աշխատանք անենք։ Մենք էլ վշտի մեջ ենք, գլուխներս կորցրած ծնողներ ենք»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ