«Երեկ ԱԺ շենքում տեղի է ունեցել խմբակային հերթական խուլիգանությունը և հերթական անգամ խորհրդարանի պատգամավորական մեծամասնության նախաձեռնությամբ ու մասնակցությամբ փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի ճղճիմ ձևով՝ հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել ։ Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել այս շենքում ,իբր անվտանգություն ապահովող, ՊՊԾ-ն․ սա հուշում է ևս մեկ անգամ, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված»,-այս մասին հերթական քառոօրյա նիստի ժամանակ հայտարարեց «Հայստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Շարունակելով խոսքը նա նշեց․
«Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է, եթե ուզում է մինչև վերջ վարկաբեկել պետական ինստիտուտները, ապա ճիշտ գիծ են ընտրել, իսկ եթե ուզում է հանրության ուշադրությունը շեղել Սյունիքի միջանցքի թեմայից, գերիների մասին խայտառակ հայտարարություններից, բյուջետային միոցների մսխման հաշվետվությունից և Արցախի թեմայով Հայաստանի ղեկավարությանը Ռուսաստանի ապտակից, ապա դա նրանց չի հաջողվելու»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով․
«Իհարկե այս դեպքը չի մոռացվելու և սպասելու ենք իշխանության արձագանքին»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը