Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվիան Աղաբաբյանը գրում է.
«Հայաստանի Հանրապետության Ջերմուկի և Սիսիանի հատվածում նոյեմբերի 16-ին Ադրբեջանը մեր դեմ ծավալած ագրեսիայի արդյունքում գերեվարում է 30-ից ավել զինծառայող։
Արցախի Հանրապետության Մարտունու Աշան գյուղի իր դաշտից նոյեմբերի 22-ին ադրբեջանական զինծառայողներն առևանգում ու գերեվարում են 2000 թ. ծնված Միհրան Մուսայելյանին։
Այսօր` Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը Միհրան Մուսայելյանին և գերեվարված զինծառայողներից Արեն Արամյանին հետ է վերադարձրել (մյուս տղաների ճակատագիրը մնում է անհայտ)։
Եվ սա մեզ մատուցվելու է որպես Ադրբեջանի «բարի կամքի» դրսևորում և դրա դիմաց Ադրբեջանը վստահաբար ինչ-որ բան է կորզելու։ Եվ այսպես լինելու է միշտ...
Եթե սա է «խաղաղության դարաշրջանը», ուրեմն ես «պատերազմի դարաշրջանն» եմ ուզում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը