25 11 2021

Փաշինյանը պետք է հասարակությանը ներկայացնի՝ ի՞նչ փորձանք է նորից ուզում բերել մեր ժողովրդի գլխին․ Էդգար Ղազարյան



«ԱԺ նիստերի դահլիճը 2018թ-ի ի վեր առաջին անգամ գտնվում է ստերիլ վիճակում, ԱԺ դահլիճում չկան հայ ժողովրդի թշնամիներ և դավաճաններ»,-այս  մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Ըստ նրա՝ ՔՊ-ն միասնաբար խորհրդարան կներկայանար այն դեպքում, եթե բերվեր հայրենիքը թշնամին հանձնելու վերաբերյալ միջազգային որևէ  համաձայնագիր.

Էդգար Ղազարյանը ճիշտ համարեց Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական լսումներին չհրավիրելը.

«Հրավիրվա՞ծ է  արդյոք այստեղ  միլիմետրի ճշտությամբ  տեղեկություններ ունեցողը , բայց կարծում եմ, որ պետք էլ չէր այստեղ նրան հրավիրելը , որովհետև վաղը Ռուսաստանում կարևոր հանդիպում է նախատեսված և, միգուցե,  ավանդույթի համաձայն՝  ռուսական սանիտարահիգենիկ  ծառայությունները նախապատրաստական  բավակնին մեծ աշխատանք ունեն իրականացնելու»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյանը պնդեց՝ քաղաքացիները պետք է գան խորհրդարան, Նիկոլ Փաշինյանը ևս պետք է օդանավակայանից գա ԱԺ և հասարակությանը ներկայացնի իր բոլոր գործողությունները, ինչին պետք է հաջորդի նրա հրաժարականը.

«ԱԺ դարպասները պետք է բացվեն,քաղաքացիները գան այստեղ, Նիլոլ Փաշինյանը պարտավոր է ասել՝ ի՞նչ է խոստացել թշնամուն, և ի՞նչ փորձանք է նորից ուզում բերել մեր ժողովրդի գլխին, որպեսզի այդ փորձանքը նա չբերի նա առնվազն պետք է հեռացվի պաշտոնից»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ