Նոյեմբերի 8-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 337 դեպք, որից 129-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 45, ինքնասպանության փորձի 11 դեպք, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 146 կենցաղային կանչ. տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի:
ԱԻՆ-ից հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:
Արձանագրվել է թունավորման 9 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 33 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը