09 11 2021

Մայր Աթոռում հոգեհանգստյան կարգ է կատարվել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին

Մայր Աթոռում հոգեհանգստյան կարգ է կատարվել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին

Նոյեմբերի 9-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ հոգեհանգիստ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, սրբազան արարողությանը ներկա էին Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ:

Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հրավիրեց եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ