«Ադրբեջանական զինված ուժերի առկայության առաջին վտանգը մարդկանց կյանքի իրավունքի խախտումն է»,- համոզմունք հայտնեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ասվածն հիմնավորելով փաստերով Արման Թաթոյանը նշեց, որ Ներքին Խնձորեսկի բնակիչների ապրուստը, արոտավայրերն ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության ներքո են։ ։
«Նման պայմաններում մարդիկ չեն կարողանում նորմալ օգտվել այդ տարածքներից, գյուղատնտեսությամբ զբաղվել։ Ադրբեջանական զինված ուժերի առկայության առաջին վտանգը մարդկանց կյանքի իրավունքի խախտումն է»,-ասաց ՄԻՊ-ը։
Արման Թաթոյանը նշեց, որ նույն իրավիճակն է նաև Դավիթ Բեկ գյուղում.
«Այստեղ անգամ դեպքեր ունենք, որ մարդկանց այգիներին են վնասներ պատաճառվել։ Ունենք նաև այգիների վնասների հաշվարկները։ Հարց է առաջանում՝ մեր համաքաղաքացիներին ո՞վ է հատուցելու։ Դավիթ Բեկում մեկ այլ խնդիր էլ ունենք։ Ադրբեջանական դիրքն անմիջապես գերեզմանոցի գլխավերևում է, և այդ հատվածում նույնիսկ կրակոցներ են եղել պատերազմի ժամանակ»,-նշեց մարդու իրավունքների պաշտպանը։
Վերջինս հավելեց, որ Ներքին Հանդում դպրոցն ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերի դիրքերից։
«Ինձ կարո՞ղ է որևէ միջազգային կառույց հիմնավորել, որ սա երեխաների իրավունքների խախտում չէ»,-ասաց Արման Թաթոյանը՝ վերահաստատելով, որ երեխաների իրավունքների խախտում է։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը