«Եթե ամեն ինչ լավ ա , լավա , իսկ եթե էն չի , ինչ մենք ակնկալում ենք, կարելի՞ է այնպիսի որոշում, օրենք ընդունել , որ քաղաքացին առևտրի կենտրոնից էդ պահին առանց ՀԴՄ-ի դուրս գա, իր նկատմամբ էլ վարչարարություն կիրառվի»,- այսօր ԱԺ հանձնաժողովների միասնական նիստում, ՀՀ 2022 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին նման հարց ուղղեց ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը։
Պատասխանելով ՔՊ-ականի հարցին, Բադասյանը բացատրեց, որ այդպիսի վարչարարաություն վարելը նշանակում է , որ ՊԵԿ-ը մոտ 100 000 աշխատող պետք է ունենա։
«ՀԴՄ-ների համար հնարավոր է, եթե մեր բյուջեն 100 անգամ ավելի լինի»,-նշեց ՊԵԿ նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը