pastinfo.am-ը գրում է․
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը պահանջում է անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի վաճառելու գործարքը ու կիրառել անվավերության հետևանքներ։
«Դատալեքս» համակարգի փոխանցմամբ՝ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի և ՀՀ վարչապետի աշխատակազմի։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել հոկտեմբերի 10-ին և նույն օրը մակագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը