Հետպատերազմյան շրջանում մոտ 1200 շահառուների կտրվածքով իրականացվել է 6 հազարից ավելի հոգեբանական սեանս: Ծառայությունների մատուցումն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում, իսկ մարզերում հոգեբանական շարժական խմբերը բավական ակտիվ աշխատանք են կատարում։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Հոգեբանական վերականգնման ծառայությունների մատուցման ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանը։
Գրիգորյանը մանրամասնեց, որ ծրագրի շահառուներն են զոհված զինծառայողների ընտանիքները, վիրավորում և հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները, պատերազմական գործողությունների մասնակիցները, այդ թվում, կամավորականները, տեղահանվածները:
ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն էլ նշեց, որ խնդիր կա այցելություններ քանակի․ «Հարցերից մեկը այդ խարանի զգացումն է, որ կա հոգեբանական ծառայության նկատմամբ: Տրավմաների պարագայում մարդը սկզբում,կարծես, կորցնում է զգոնությունը և չի կարողանում իրականությունն ընդունել այնպես ինչպես կա: Մեր աշխատանքը միտված է նրան, որ կանխարգելենք ռիսկերը՝ ալկոհոլի չարաշահումը, ագրեսիվ վարքի դրսևորումը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը