07 07 2021

Պատերազմին առնչակից քաղաքացիներին հոգեբանական ծառայություններ կմատուցվեն

Պատերազմին առնչակից քաղաքացիներին հոգեբանական ծառայություններ կմատուցվեն

Պետական ֆինանսավորմամբ հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ են մատուցվում պատերազմին առնչակից քաղաքացիներին:

ԱԻՆ-ից հայտնում են, որ գործընթացը վերահսկում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հոգեբանները մասնագիտական օգնություն են տրամադրում նաև առցանց տարբերակով և հեռախոսով: Գործում է «Հոգեբանական աջակցության կոնսորցիում» ֆեյսբուքյան էջը: Թիրախային խմբերում գտնվող քաղաքացիները կարող են զանգել թեժ գծին. հեռ.՝ 060-834-777:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ