07 10 2021

Ձերբակալեք, կալանավորեք. Փաշինյանը հունից դուրս եկավ՝ իրենց խանգարողներ չպետք է լինեն



Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2 միլիարդ 365 միլիոն դրամ լրացուցիչ գումար հատկացնել առողջապահության նախարարությանը, որը պետք է ուղղվի Հայաստանում կորոնավիրուսի վարակի կանխարգելման, բուժման ու այլ համալիր միջոցառումների շրջանակում անհրաժեշտ ծախսեր իրականացնելու համար:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում ասաց , որ  դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված ու անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որ քաղաքացիներին շփոթության մեջ են գցում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չեկավ նախարարի այս հայտարարությունը:

«Ինչու եք բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում։ Կա հստակ պետության պարտավորությունՙ վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ: Ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին։ Գնացեք լուծեք, ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել, խնդիր եմ դրել, գնացեք լուծեք, վատ է, շատ վատ է պատվաստման թվերը ու որևէ ուրիշ մեկից չբողոքեք: Վերաբերում է դահլիճում նստած բոլորինՙ որ գալիս ասում եքՙ էս ինչ աշխատողը վախենում է պատվաստվի։ Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Հերիք է նստենք բողոքենք, էլ տենց բաներ չլսեմ: Գնացեք ու խնդիրները լուծեք», - ասաց Փաշինյանը:

Նա ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարեցՙ կեղծ պատվաստումների մասին էլ ահազանգ չլսի:

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ