01 10 2021

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսն անցնում է կառավարությանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսն անցնում է կառավարությանը

Կառավարության գրավոր քվեարկվող հարցերի բաժնում նախօրեին տեղադրվել է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվությամբ Հայաստանի կառավարությանը հանձնելու նախագիծը։

Ըստ նախագծի՝ բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է։ Այս ընկերությունը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի բաժնետերը։ Թե ում բաժնետոմսերի  ձեռք բերման եղանակով է ընկերությունը հայտնվել ԶՊՄԿ-ում, դեռևս պարզ չէ:

«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը գրանցված է Մոսկվայում, ըստ ռուսական որոշ բաց աղբյուրների,  բաժնետերը Սերգեյ Շերբակովն է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի իրական սեփականատերերի ռեգեստրում այս նորահայտ ընկերության մասին ոչինչ նշված չկա։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ