30 09 2021

Իշխան Սաղաթելյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Իշխան Սաղաթելյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Իշխան Սաղաթելյանի մոտ հաստատված կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է նրա հանդիպումը ՌԴ դեսպանի հետ:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը վաղը պետք է այցելեր Ազգային ժողով և հանդիպեր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։ Հանդիպումը, սակայն, հետաձգվել է, քանի որ Իշխան Սաղաթելյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, և նա առաջիկա օրերին գտնվելու է ինքնամեկուսացման մեջ։

Այս տեղեկություններն, ի դեպ հաստատեցին նաև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի աշխատակազմից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ