«Պարոն Չարչյանը համարյա ժամեր չի անցկացրել խցում, նա իր ազատազրկումն անկացրել է բժշկական հսկողության ներքո»-կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նախարարն իր խոսքում նաև ընդգծեց, որ առաջին իսկ օրվանից հատուկ հոգածությամբ է վերաբերվել ոչ միայն Արմեն Չարչյանին, այլև բոլոր այն ազատազրկվածներին, որոնք առողջական խնդիրներ են ունեցել.
«Հաշվի առնելով նաև նրա քաղաքական թիմի մտահոգությունը, պարոն Չարչյանն ունի առանձնահատուկ ուշադրություն թե՛ հասարակության, թե՛ բժշկական հաստատությունների կոմից, թե՛ կալանավայրում: Մեր հոգատարությունը Արմեն Չարչյանի նկատմամբ եղել է բացառիկ: Ես ամենօրյա ռեժիմով ստացել եմ զեկուցումներ նրա առողջական վիճակի վերաբերյալ, ամեն ինչ արել ենք օրինականությամբ, և հիմա, ըստ վերջին զեկուցումների, պարոն Չարչյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում»-,-նշեց նախարարը:
Մանրամանսերը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը