Ջրի սակագինը պարբերական բնույթ է կրում, բարձրացման պատճառները մի քանիսն են՝ սղաճը, էլեկտրաէներգիայի բարձրացումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրի սականգնի բարձրացմանը: Հարցին, որ դեռ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «Վեոլիա» ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, ինչպես է ստացվում:
«Եթե կընտրվի այդ քաղաքականությունը, որ էլի նույն գինն ենք վճարելու, դա հնարավոր է, բայց դա կլինի բյուջեի մուտքերի հաշվին, ինչը սխալ ազդակ է իմ կարծիքով»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը