«Պետք չէ դասախոսություն կարդալ էստեղ որևէ հարցի շուրջ, որի պատասխանն այդպես էլ չի հնչում»,- դիմելով առողջապահության նախարարին՝ ասաց բժիշկ Սամվել Գրիգորյանը՝ ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ: Այնուհետև նախարարին ներկայացնելով հարցերը, բժիշկն ընդգծեց.
« Պատվաստված ՀՀ քաղաքացիներից քանի՞սն են մինչ այդ վարակված եղել կորոնայով»:
Պատասխանի փոխարեն նախարարը նշեց, որ ունի 5 րոպե ժամանակ, կլսի ընդհանուր հարցերն ու ամփոփ կպատասխանի, որին հարցադրողն արձագանքեց հետևյալ կերպ .
«Այսինքն Դուք ի սկզբանե ասում եք, որ իմ կարծիքը չե՞ք լսելու, այսինքն հրաժարվում եք դեմ առ դեմ մեր կարծիքը լսելու՞ց»,- նշեց հարցադրողը , որից հետո շարունակեց ներկայացնել հարցերը.
«Ինչու՞ Հայստանում չի հրապարակվում կորոնավիրուսով վարակվածների , հոսպիտալացվածների և մահացածների տարիքասեռային և այլ կտրվածքներով վիճակագրությունը: Ինչու՞ պետք է պատվաստվեն արդեն իսկ քովիդով հիվանդացած մարդիկ, երբ բնական իմունիտետը ավելի կայուն է, քան՝ պատվաստման ժամանակ ձեռքբերված իմունային պաշտպանվածությունը: Ինչու՞ պետք է այդ մարդիկ պատվաստվեն»,-նշեց բժիշկը:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը