«Քաղաքական ցանկացած իշխանություն՝ լինի կառավարություն, թե ԱԺ, այդ համակարգի վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելուց պետք է լինի չափազանց զգուշավոր և հաշվի առնի բնակչության շահերը, որովհետև ՏԻՄ-երը կոչված են ոչ թե քաղաքական իշխանության պատվերը կատարելու համար, ինչպես նկատում ենք ժամանակակից իշխանության ընկալումների մեջ, այլ համայնքի բնակիչներին հանրային ծառայություն մատուցելու համար»,-նման միտք հնչեցրեց սահմանադրագետ Էդգար Ղազարյանը՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ:
Ղազարյանը նշեց, որ օրենքի ու սահմանադրության պահանջն է՝ լսել համայնքի բնակիչներին, կազմակերպել համայնքային հանրաքվեներ։ Այս օրենքի նախագիծը չունի որևէ հիմնավորում։ Սխալ են ընկալումները, սա համայնքի խոշորացման հետ կապ չունի։ Օրինագծում կա և ապախոշորացման, և կրկնակի խոշորացման դեպքեր։
Սահմանադրագետը նշեց, որ Ջերմուկը, որ ներառում էր Կարմրաշեն և Հերհեր համայնքները, օրինագծով ներառում է միայն Գնդեվազ գյուղը և Ջերմուկ համայնքը։ Ապախոշորացման օրինակ է։
«Կրկնակի խոշորացում է արվում Վայք և Զառիթափ համայնքներում, որովհետև նախորդ խորհրդարանական ընտրությունները Վայքի քաղաքապետը պաշտպանել է «Հայրենիք» դաշինքին, Զառիթափի ղեկավարը՝ «Հայաստան» դաշինքին։ Ահա և պատճառը, ուրիշ բացատրություն չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը