21 09 2021

Այսօր այդ օրը չէ, որ մեկնաբանեմ մի բան, որը չեմ տեսել. նախարարը՝ լրագրողին



Անկախության տոնի կապակցությամբ Եռաբլուրում են  ՀՀ և Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները:  Ի դեպ  խոչընդոտվում է ՝ տեղում աշխատող լրագրողների ազատ տեղաշարժը , ավելին, սահմանափակ  վայր է առանձնացվել, որտեղից ոչինչ տեսանելի չէ:

Պատասխանելով հարցին, թե ինչու է խոչընդոտվել լրագրողների աշխատանքը, սահմանափակվել՝ զոհվածների ծնողների տեղաշարժվելու իրավունքը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն  ասաց.

« Ես շրջում եմ գերեզմաններով, ծաղիկներ եմ դրել շիրմաքարերին, խունկ ենք ծխացել, և այնտեղ կային բազմաթիվ սգացող մարդիկ, որևէ  բերման երնթարկվողի կամ սահամանփակվածի այնտեղ չեմ տեսել , զրուցել ենք սգացող ծնողների հետ»,-նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ