15 09 2021

Գորիս - Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների․ ParaTV

Գորիս - Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների․ ParaTV

Para TV-ն գրում է․

«Գորիս - Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների։

Para TV-ի ունեցած տեղեկություններով ադրբեջանցիները Գորիս - Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդների, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։

Ինչպես փոխանցում են լրատվամիջոցի աղբյուրները՝ վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ