Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ, որ նրանք գերեվարվել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Այլ հարց է՝ գերեվարումից հետո որքա՞ն ժամանակ են ողջ մնացել կամ արդյո՞ք այս պահին ողջ են, այդ հարցում բավարար ապացույցներ չկան»,-հավելեց Սահակյանը՝ ընդգծելով, որ պաշտոնապես հաստատված 45 ռազմագերուց բացի ևս 80-ը պետք է իրականում հայրենադարձվեին:
«Թե ինչու Ադրբեջանը չի հաստատում, որ նաև հայրենադարձում լինի, կարող է երկու հանգամանքի արդյունք լինել՝ նախ՝ քաղաքական, որ դրանով պատասխանատվություն չի ստանձնում նոր քանակի անձանց ճակատագրի համար, երկրորդ՝ գերեվարված քաղաքացիական անձինք կամ ռազմագերիները ուղղակի խոշտանգվելով սպանվել են»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը