01 09 2021

Իշխանությունները այս քրեաիրավական փոփոխություններով փորձում է իրեն պաշտպանել քննադատությունից. Արմինե Օհանյան



Կան հասարակական կազմակերպություններ, որոնք տասնյակ տարիներ ազատ խոսքի անվան տակ մեծ դրամաշնորհներ են ստացել և առհասարակ ազատ խոսքի ջատագովներն են համարվել մեր երկրում և այսօր էլ մեր անունից հանդիպումներ են ունենում ԱԺ ղեկավարության հետ, քննարկում են մեր հարցերը, բայց այսօր այստեղ չեն, որը շատ ուշագրավ է: Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

«Ուզում եմ արձանագրենք, որ մեր կյանքում շատ բան չի փոխվել, մենք ինչպես տարիներ շարունակ պայքարել ենք մեր իրավունքների համար, ինչպես խոսքի ազատությունը եղել է հիմնականում լրագրողների և խմբագիրների պայքարի թեման, այնպես էլ այսօր: Կարող ենք հանգիստ խղճով ասել, որ այս իշխանությունների ժառանգականությունը մեր երկրում արտահայտվում է մեկ բանով՝ մամուլի նկատմամբ ատելության, խոսքի ազատության սահմանափակման հարցերում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ