01 09 2021

Լրագրողների ազատության սահմանափակումը բավականին լուրջ իրավախախտում է. Սիրանույշ Սահակյան



Մոտեցում, որ մենք իրապես պաշտպանում ենք հանրային քաղաքական գործիչների կամ այլ սուբյեկտների գործունեությունը, գոյություն չունի: «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:

«Այդ հավատարմագրման շեմերը, երբ դրվում են, պետք է գնահատվեն անկախ մարմինների կողմից՝ լրագրողական միավորումների, միջազգային գործընկերների, սակայան սահմանափակում կիրառող պետական մարմնի ներկայացուցչի կողմից անհայտ չափանիշներով գնահատելը չի կարող դիտարկվել որպես անկախ գնահատում: Եվ բնականաբար այն չափանիշները, որոնք ընտրվում են, պետք է լինեն օբյեկտիվ և արդար: Զուտ համեմատության համար՝ Եվրոպական պառլամենտը ունի հավատրմագրային գործընթաց, որը մի փոքր խստանում է խորհրդի հանդիպումների ժամանակ, որովհետև դրանց մասնակցում են Եվրոպական միության ղեկավարները, ովքեր նաև աշխարհի մակարդակով խնդիրներ լուծող սուբյեկտներ են: Բայց անգամ այս պայմաններում հավատարմագրման համար պահանջվող փաստաթղթերն են լրագրողի անձը հաստատող տեղեկատվությունը և լրագրողի իրական լրատվամիջոցի ներկայացուցիչ լինելը »:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ