01 09 2021

Լրագրողների համար սահմանափակումները որևէ պրակտիկ հիմք չունեն. Նունե Հովսեփյան



ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներն իրականում որևէ կապ չունեն անվտանգության հետ և նպատակ ունեն ուղղակի սահմանափակել լրագրողների աշխատանքը, խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը: «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ  Նունե Հովսեփյանը:

«Այս եզրահանգմանն ուղղակի կարելի է գալ ուսումնասիրելով ԱԺ օթյակներում տեղի ունեցած վերջին մի քանի միջադեպերը: Այն, որ անգամ գործող նոր սահմանափակումներով օթյակները նախատեսված են լրագրողների աշխատանքների համար, երբ ի սկզբանե ԱԺ շենքում օթյակները նախատեսված են եղել, ստեղծվել են լրագրողների անխոչընդոտ աշխատանքը երաշխավորելու համար: Հիմա եղած դեպքերը ցույց են տալիս, որ որևէ իրավական հիմք չկա նրանց աշխատանքն այնտեղ սահմանափակելու»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ