01 09 2021

Սոցիալական մեդիայում, հասարակությունում գեներացվում է մամուլի նկատմամբ թշնամանք. Սաթիկ Սեյրանյան



Տևական ժամանակ է մամուլի, ազատ խոսքի նկատմամբ իրականացվում է բացահայտ և քողարկված քաղաքականություն: «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիսների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

«Իշխանավորները և նրանց շրջանակներն արդեն առանց ավելորդ ձևականությունների թիրախավորում են լրագրողներին, մամուլը վաղուց իշխանության համար բաժանված է յուրայինների և օտարների: Մամուլի դեմ իրականացվող արշավը տեղի է ունենում մի քանի հարթություններում: Նախ օրենսդրական, իրավական կարգավորումներով փորձ է արվում էականորեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, ինչի վառ վկայությունը տեսնում ենք Ազգային ժողովում, ընդ որում, դա արվում է բացահայտ ցինիզմով: Իշխանությունը հերթական անգամ կոշտ սահմանափակումներ է մտցնում, հետո դա մամուլի ներկայացուցիչների հետ քննարկելու իմիտացիայով փորձ է անում լայնախոհության ու հանդուրժողականության տպավորություն թողնել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ