30 08 2021

Էկոնոմիկայի նախարարը՝ թուրք-ադրբեջանական լոբբիստ․ 7or.am

Էկոնոմիկայի նախարարը՝ թուրք-ադրբեջանական լոբբիստ․ 7or.am

7or.am-ը գրում է․ Բիզնես դաշտում շատ վատ համբավ ունեցող Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության թիվ 2 հեքիաթասացն է (թիվ 1–ը Նիկոլ Փաշինյանն է)։ Նա նաև թիվ 2 ադրբեջանաթուրքական քարոզիչն է (թիվ 1–ը կրկին Նիկոլ Փաշինյանն է)։

Վահան Քերոբյանը Գորիս–Կապան ճանապարհահատվածի 21 կիլոմետրանոց հատվածը ադրբեջանական է համարում՝ հղում անելով ինչ–որ քարտեզների։

Քերոբյանի ադրբեջանասիրությունն ու ադրբեջանամետությունն այնքան մեծ է, որ նրա մոտ մանկական հիշողություններ է արթնացնում։ Վահանը հիշում է, թե ինչպես էին ադրբեջանցիները մեր շուկայում միրգ ու բանջարեղեն վաճառում։ Նոստալգիայա կա մոտը, ինչ կարող ես անել։

Բայց միայն նոստալգիայով չի ՀՀ էկոնոմիկայի նախարարը ապրում։ Նա, «Ապագա կա ապագա» կարգախոսի շրջանակներում, նոր ապագա է բացում ․․․ Ադրբեջանի համար։

Բանն այն է, որ Քերոբյանը Հայաստանում լոբբինգ է անում հայտնի մեծահարուստ Դավիդ Յակոբաշվիլիի օգտին։ Նախարարն, իհարկե, նրա անունը չտվեց ու չնշեց, թե ինչ կազմակերպության մասին է խոսքը, բայց հայտարարեց, որ 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կա Վրաստանից (սա մեծագույն բլեֆ է, որին առանձին նյութով կանդրադառնանք) և այդ ծրագրի շրջանակներում Հայաստանում նոր բենզալցակայաններ են կառուցվելու։

Յակոբաշվիլին ղեկավարում է վրացական «Petrocas Energy Group»–ը և զբաղվում է բեռնափոխադրումներով։ Սա այն թալանչի կազմակերպությունն է, որը Հայաստան եկող վագոնները տեղափոխում է շատ թանկ գնով ու այդպիսով մտնում հայ սպառողների գրպանը։ Ու հիմա եթե այս կազմակերպությունը դեպի Հայաստան բենզին փոխադրողից վերածվի նաև Հայաստանում բենզին ծախողի, ապա հայ սպառողները կթալանվեն կրկնակի։ Բայց դա դեռ կես դժբախտությունն է։

Էկոնոմիկայի նախարարը լոբբինգ է անում Յակոբաշվիլու համար այն դեպքում, երբ հայտնի է, թե ով է վառելիքի շուկայում «Petrocas Energy Group»–ի գործընկերը։ Անտեղյակներին տեղեկացնենք՝ թշնամական Ադրբեջանը ղեկավարող ալիևների կլանին պատկանող նավթային «SOCAR»–ը։ Ասել է թե՝ ի դեմս Յակոբաշվիլու կազմակերպության հայաստանյան հեղուկ վառելիքի շուկա է ուզում մտնել Ադրբեջանը։ Մեկնաբանեք ինքներդ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ