26 08 2021

Հայկ Սարգսյանը բանակում ծառայել է արտոնյալ պայմաններում. ում միջնորդությամբ, ում օրոք․ ArmLur.am

Հայկ Սարգսյանը բանակում ծառայել է արտոնյալ պայմաններում. ում միջնորդությամբ, ում օրոք․ ArmLur.am

Նյութի աղբյուրը՝  ArmLur.am

Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձավ բանակից ազատվածներին՝ հայտնելով, որ այն նախարարները, ում օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, դավաճաններ են: Արդյունքում, նրա և Սեյրան Օհանյանի միջև միջադեպ տեղի ունեցավ: ArmLur.am-ը փորձեց հետաքննություն իրականացնել և հասկանալ, թե Հայկ Սարգսյանը ծառայե՞լ է Հայոց բանակում, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղ է ծառայել և ինչ հանգամանքներում:

ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Սարգսյանի ծառայության մասին: Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հայկ Սարգսյանը բավականին արտոնյալ պայմաններում է ծառայել հայկական բանակում: Նա իր ծառայությունն իրականացրել է զինվորական դատախազության Գորիսի կայազորի վարչական շենքում, որը ըստ էության բուն զինվորական ծառայության հետ կապ չունի: Այդ ստորաբաժանումներում ծառայության են անցնում հայտնի հայրիկների կամ լավ միջնորդներ ունեցող անձինք: Ավելին՝ գիշերը զինվորները հիմնականում տուն են գնացել, առավոտյան կայազորի պաշտոնյաները տարել են իրենց հետ ծառայության՝ վարչական շենքում:

Կայքը գրում է նաև, որ Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, բանակում չի ծառայել, իսկ թե ում միջնորդությամբ չի ծառայել, ևս կասկածի տեղիք է տալիս:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ