Օգոստոսի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239056 դեպք, որոնցից 224919-ն առողջացած, 4778-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1150 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8209 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1504185 թեստավորում: Երեկ կատարվել է 8516 թեստավորում։
Այսպիսով` օգոստոսի 25-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 634 նոր դեպք, 10 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրցվել է նաև մահվան 2 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը