ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Երևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգորոդոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին՝ տեղում ծանոթանալու քաղաքացիներին բերման ենթարկելու իրավական հիմքերին։ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են նաև, որ արագ արձագանքման խումբ է այցելել նաև հիվանդանոց՝ տեսակցելու հիվանդանոց տեղափոխված երեխային, ում փորին ըստ հրապարակված տեղեկությունների՝ հարվածել են ոստիկանները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը