18 08 2021

Դիմակ կրելու պահանջը նորից արդիական է. ԱՆ-ի հայտարարությունը

Դիմակ կրելու պահանջը նորից արդիական է. ԱՆ-ի հայտարարությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսը տարածվելու միտում է ցուցաբերում, հետեւապես դիմակ կրելու պահանջը արդիական է։

Տարածված հայտարարության մեջ ասվում է․

«Դիմակ կրելու պահանջն արդիական է

Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում, հատկապես, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ:

Հերթական ալիքին դիմակայելու նպատակով առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում:

Համավարակի շղթան կոտրելու, վարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելիի սահմաններում պահելու համար Ոստիկանությունը և տեսչական մարմիններն այսօրվանից իրականացնում են խստացված ստուգումներ հանրային վայրերում և փակ տարածքներում:

Հիշեցնենք`

  • փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է,
    • COVID-19-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցը պատվաստումն է:

Միաժամանակ, COVID-19-ի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝
• կրե՛ք դիմակ,
• պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
• պահպանե՛ք սոցիալական հեռավորություն,
• հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ