17 08 2021

Թշնամին օգտվում է մեր երկրում տիրող անկառավարելի և անիշխանական իրավիճակից․ Էդգար Ղազարյան

Թշնամին օգտվում է մեր երկրում տիրող անկառավարելի և անիշխանական իրավիճակից․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է․

Իրավիճակը լարված է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում․ կան զոհեր, ընթանում են ինտենսիվ մարտական գործողություններ։ Պատճառը մեկն է։ Հայաստան փաստացի չի կառավարվում։ Թշնամին օգտվում է մեր երկրում տիրող անկառավարելի և անիշխանական իրավիճակից։ Բոլոր գործընթացները ընթանում են իներցիոն բնույթով։ Ոչ մի հարցի լուծման վերաբերյալ կողմերի միջև որևէ ձևաչափում քննարկումներ և բանակցություններ չեն ընթանում։ Սա կարող է հանգեցնել առավել ծանր և անվերահսկելի հետևանքների։ Իրավիճակի լուծման մեկ տարբերակ գոյություն ունի․ Նիկոլ Փաշինյանն անհապաղ պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից և Ազգային ժողովը պետք է ընտրի նոր վարչապետ։ Այս ամենը պետք է տեղի ունենա հնարավոր սեղմ ժամկետում և անհապաղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ