Այսօր ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելու համար Մայր բուհում է գտնվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով լրագրողների հետ հարցազրույցում հայտնել է, որ ԵՊՀ-ն հոգաբարձուների ներ խորհուրդ կունենա, որն էլ կընտրի ռեկտոր:
Հիշեցնենք, որ արդեն ավելի քան 2 տարի է՝ բուհը չունի ռեկտոր, այն ղեկավարում էր ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Իսկ ինչու՞ իշխամնությունն շտապեց այդ պաշտունում նշանակել ՔՊ ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, ով ապաքաղաքալկան դեմք չէ: Այս դիտարկմանը նախարար Դումանյանն այսպես է արձագանքել.
«Ապաքաղաքական ֆիգուր է Հովհաննես Հովհաննիսյանը ի՞նչը ձեր ճաշակով չէ, կապրենք, կտեսնենք, եկեք ժամանակից առաջ չընկնենք, գուշակություններով չզբաղվենք»,-ԵՊՀ ռեկտորի հավակնոտ թեկնածուի մաիսն ասել է ԿԳՄՍ նախարարը և լրագրողներին կոչ արել՝ հավատալ այդ թեկնածուին ու սպասել նրանից միայն դրականը:
«Գաղտնիք չէ, որ այսօր ԵՊՀ-ում մթնոլորտը լավագույնը չէ, ակնակլում ենք, որ ԵՊՀ-ում լավագույն աշխատանքային մթնոլորտը պետք է լինի, և պարոն Հովհաննիսյանը լիովին համապատասխանում է այսօր ներկայացվող պահանջներին: Հետագայում կձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, մրցույթ կլինի, և իրենք կընտրեն ռեկտոր, ով կլինի՝ ժամանակը ցույց կտա»,-եզրափակել է նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը