29 07 2021

Դումանյանին զարմացրեց, որ գիտաշխատողները հույս են ունեցել, թե առաջին փորձից պետք է հանդիպեն իր հետ



Քիմիայի ինստիտուտի ապագան չի կարող վտանգված լինել։ Այս մասին կառավարության մոտ բողոքի ակցիա իրականցնող ինստիտուտի աշխատակիցներին ասաց ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանը։

Նշենք, որ ԳԱԱ քիմիայի ինստիտուտի աշխատակիցները  բողոքում են, որ Քիմիական ինստիտուտի տարածքում բնակելի շենք են ցանկանում կառուցել։

«Ինստիտուտի ապագան  չի կարելի կապել ձեր գործունեության հետ կապ չունեցող, բայց ձեր համար գուցե շատ տհաճ գործընթացի հետ։ Հանգիստ եղեք, ինստիտուտը ոնց աշխատել է ավելի լավ կաշխատի»,- նշեց Դումանյանը։

Իսկ աշխատակցիների դիտարկմանը, թե խնդիր է նախարարի մոտ գնալը, թույլ չեն տալիս հանդիպել, որ քննարկեն, նախարաը նշեց․ «Առաջին իսկ փորձից պետք է իրականություն դառնա՞, երեք օր առաջ ինձ հետ հանդիպել անհնար էր, որովհետև ես տեղում չէի»։

Նախարարի ԺՊ-ն հրավիրեց գիտական կոլեկտիվի  ներկայացուցիչներին իր հետ քննարկման։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ