15 07 2021

Թույլ չեն տալիս առևտուր անենք, գոնե մեր գոյությունը պահպանենք. բողոքի ակցիայի մասնակից



« «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում, որտեղ մեզ պարտադրում են գնալ ու այնտեղ իրականացնել մեր առևտուրը, ցուրտ է , միջանցիկ քամի,  ասֆալտի վրայով ջուրը հոսում է , որը կլցվի ապրանքներ վրա». այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում  նշեց՝ Կառավարության դիմաց կազմակերպված  բողոքի ակցիայի մասնակիցներից :

Հիշեցնենք, որ  Կառավարության դիմաց  այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել « Դինամո» մարզադաշտի հարակից տարածքի առևտրականները: Շուրջ 200 առևտրաականներին պատկան մարմինները պարտադրում են առևտուրն իրականացնել մեկ այլ վայրում՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում:

Մեր զրուցակցի խոսքով  «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք տեղափոխվելու դեպքում ստիպված կլինեն  1 մետր տեղի համար վճարել 600 դրամ, պահեստից օգտվելու համար ՝ 2000 դրամ , ինչպես նաև այլ ծախսեր, որոնց ընդհանուր չափը զգալի գումար է կազմում: 

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ