Կառավարության մոտ այսօր մուրճով ակցիայի էր եկել քաղաքացի Ստեփան Սամվելյանը։
Yerevan.Today-ի հետ զրույցում քաղաքացին նշեց, որ մուրճով է շրջում, քանի որ հետևել է Փաշինյանի խորհրդին, քանի որ երկրում տիրում է վախի մթնոլորտը։
«Նիկոլ Փաշինյանը պողպատե մուրճը վերցրած մարդկանց գլխին սարքում է։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը խոսում է իբր աշխարհում գոյություն ունեցող ընտրություններից հետո կրքեր են բորբոքվում, Հայաստանում ի շնորհիվ իրեն ոչինչ տեղի ունեցել, ուզում եմ ասել, որ Հայաստանում ոչ միայն կրքերը հանդարտվել են, այլև կրքերին ավելացել է զզվանքը»,- նշեց նա։
Ստեփան Սամվելյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը երեք տարի եղել է ԺՊ ոչ թե վարչապետ
«Ամեն ինչ նախկիններին են մեղադրում իբր մաքուր են իրենք, իսկ իրենք մոռանում են, որ էսքան զոհերը որ տվեցինք, իրենց մեծամտության արդյունքն է։ Այս պատերազմի պատճառը իրենք են, պոպուլիզմով խեղտել են են ժողովրդին։ Կապիտուլյացիայից հետո էլ կառավարության նիստում անեկդոտներ են պատմում, ասես ոչինչ էլ չի եղել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը