22 06 2021

Արդյո՞ք նոր տարածքներ կհանձնվեն. Արտակ Դավթյանի պարզաբանումը



Բանակցություններ են ընթանում, մեր տարածքում ոչ մի զիջում չենք պատրաստվում անել, ոչ մի զիջում չի լինի: Հույս ունենք, որ հարցը կկարգավորվի բանակցային գործընթացով: Բանակցային գործընթացով չկարգավորելու դեպքում, համապատասխան որոշումներ կկայացվեն: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է կարգավորվելու Գեղարքունիքում, մասնավորապես Շորժայի հատվածում տարածքային խնդիրը, որովհետև ասվում է, որ այնտեղ բավականին շենք-շինություններ մնում են թշնամու և մեր արանքում, հնարավո՞ր է, որ նոր տարածքային զիջումների ենք գնում: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ