«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին ստիպում են գնալ այսօր Հանրապետության Հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքին:
Yerevan.Today-ին հասած տեղեկություններով՝ նախկինում ևս նման հավաքների ժամանակ բժշկական կենտրոնի աշխատակիցներին ասել են, որ մասնակցեն, բայց պարտադրանք չի եղել, սակայն այս անգամ պարտադրել են մասնակցել և հորդորել, որ Հրապարակում մնան մինչև հանրահավաքի ավարտը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը