15 06 2021

Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանողները բերման են ենթարկվել, ապա ազատ արձակվել

Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանողները բերման են ենթարկվել, ապա ազատ արձակվել

NEWS.am–ը տեղեկություն է ստացել, որ երեկ՝ հունիսի 14-ի երեկոյան, բերման է ենթարկվել 7 անձ՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու կասկածանքով։ Ստուգողական գործողություններն են սկսվել ոստիկանության կողմից, սակայն Արման Բաբաջանյանի միջամտության արդյունքում բոլորին բաց են թողել և դադարեցրել բոլոր գործողությունները։

Բաբաջանյանն ուղղակի է միջամտել գործընթացին, նույնիսկ զայրույթն արտահայտելով նման վարքագծի հետ կապված, քանի որ այդ տպավորություն ունեն, որ իրենք իշխանության պաշտպանության տակ պետք է լինեն։ Ոստիկանության կողմից դեպքը փորձել է արվել թաքցնել, սակայն ոստիկանության գրանացամատյաններում և այլ փաստաթղթերում չի կարող դրա վերաբերյալ նշում արված չլինել։

Նշենք, որ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը բոլոր հարցումների արդյունքում անցողիկ շեմ չի կարողանում հավաքել առաջիկա արտահերթ ընտրություններում։ Միաժամանակ, Փաշինյանը, փորձում է իր հետ ԱԺ մտցնել այս դաշինքին՝ հետագայում կոալիցիա կազմելու նպատակով։ Խորհրդարան անցելու համար Շիրինյան-Բաբաջանյան դաշինքին այնքան ձայն է պետք, որ թաքուն փող բաժանելով այդքան մարդու հնարավոր չէ կաշառել։ Դրանով է թերեւս բացատրվում, որ մեկ օրում 7 ընտրակաշառատու է բացահայտվել։

Այստեղ զարմանալի է ոստիկանության կեցվածքը, որը մի կողմից հայտարարում է, թե ԲՀԿ և «Պատիվ ունեմ» ուժերի օգտին ընտրակաշառք բաժանողների է կալանավորել, մյուս դեպքում անտարբեր է իշխանության դաշտում խաղացողների նկատմամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ