Սյունիքի նկատմամբ այս տարածաշրջանում հետաքրքրությունը շատ մեծ է։ Եթե նայեք քարտեզին, կտեսնեք, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Սյունիքը և, հատկապես, Մեղրին ամենառիսկայինն և ամենախոցելի են, որովհետև այստեղ կենտրոնացված են նաև այլ աչքեր։ Այս մասին ագարակցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Տեսնո՞ւմ եք, ինչ կարգի հայտարարություններ է անում Ադրբեջանը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա խնդիր է ստեղծում, բայց մյուս կողմից, եթե ճիշտ քաղաքականություն ես վարում, սա առավելություն է դառնում։ Քո տարածքի նկատմամբ հետաքրքրությունը և՛ ռիսկ է, և՛ հնարավորություն։ Հմուտ կառավարությունից է կախված՝ մենք միշտ մնալու ենք ռիսկի գոտում, թե՝ հակառակը՝ այդ հնարավորությունը կապիտալիզացնելու ենք այլ ձևով։ Հիշո՞ւմ եք, ասում էին՝ Ղարաբաղը բեռ է։ Մենք ասում էինք, որ առավելություն է։ Եվ միայն այդ տարածքները կորցնելուց հետո բոլորն զգացին, թե ինչ դերակատարություն է ունեցել Ղարաբաղը Հայաստանի անվտանգության համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը