Արցախի փրկարարները հունիսի 5-ին որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերել են ևս 1 աճյուն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,- նշում են ԱԻՊԾ-ից:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչև օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը