02 06 2021

Երեխեքի ոսկորները լցրել են մեշոկները, ամեն մի ոսկոր մի տան ծուխ է․ կառավարությունը թոզ է փչում մեր աչքերին․ անհետ կորածի ծնող



«Մեր կառավարությունը բան չի ասում, 8  ամիս տանում, բերում է,  ինչքա՞ն կարելի է խաբել:  Չէ՞ որ մայր եմ, քոռ դանակով մեր վիզը կտրում են»,- Երևանում  ՌԴ դեսպանության մոտ ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողի  մայրը:

Նշենք, որ անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողները հավաքվել են դեսպանության մոտ՝ խնդրելով ՌԴ կառավարությանն օգնել իրենց երեխաներին գտնելու, հետ վերադաձնելու համար:

«Երեխեքի ոսկորները լցրել են մեշոկները, պահել են: Ամեն մի ոսկոր մի տան ծուխ է, հերոս է, երեխաների հայր է: Կառավարությունը թոզ է փչում մեր աչքերին»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Նա պատմեց, որ 28-ամյա որդու հետ վերջին անգամ զրուցել են հոկտեմբերի 20-ին, դեպքը տեղի է ունեցել հաջորդ օրը.  «Գեներալ Մակարյանի հրամանով տարել են Զանգելան, հիմա ասում են՝ վրիպում է եղել: Էջմիածնի քիմիկների զորամասից  է եղել: Հեշտ ձևով տարան երեխեքին գրաված տարածք, գիտեին, որ ամսի 20-ին տարածքը գրավված է:

Բերեք մեր երեխքին, տվեք մեզ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ