24 05 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 34, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 34, մահվան՝ 3 նոր դեպք

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4394 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մայիսի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1075 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5469-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 318 է, ընդհանուր առողջացածներինը՝ 211 375, փաստացի բուժվողներինը՝ 5138 (մեկ օրում նվազել է 287-ով): Մեկ օրում արվել է 1898 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 062 006 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ