Մասիսի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանի թիմն ու վարած քաղաքականությունը: Վերջին կաթիլը համարում են Սյունիքում ու Գեղարքունիքում այս օրերին թշնամու զորքի ներխուժման դեպքերը:
«Նկատենք, մեր զինուժը չի դիմադրել զինված սահմանախախտին, նախկինում ձերբակալում էին անմիջապես կամ գերի վերցնում, բայց տարօրինակ է, որ մերոնք հարյուրներով ներխուժումը համարում ենք բանակցության նոր թեմա Ալիևի հետ,այսօր Փաշինյանը փոխանակ դուրս շպրտի թուրքի զորքին՝ սիրով բանակցում է նոր գյուղեր և տարածքներ հանձնելու դիմաց նրանց դուրսբերման տարբերակը, դուք հասկանում եք սա ինչ է նշանակում».-վրդովված իրականությունից՝ Yerevan.Today-ի տեսախցիկի առաջ կիսվում են Մասիսի բնակիչները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը